UX/UI դիզայներ
Յազարյան Հոլդինգ
Նկարագրություն
Փնտրում ենք ավագ UX/UI դիզայների՝ «Յազարյան Հոլդինգ»–ի թիմին միանալու համար։
«Յազարյան Հոլդինգ»-ը բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը համախմբում է մի շարք բիզնեսներ՝ ապահովելով կենտրոնացված և համակարգված կառավարում։
Պարտականություններ
- Ժամանակակից, ֆունկցիոնալ և օգտատիրոջը հարմար ինտերֆեյսի ստեղծում
- Թիմերի հետ սերտ համագործակցություն՝ հավելվածի ճիշտ տրամաբանության և ճիշտ ֆունկցիոնալ ստեղծելու նպատակով
- Օգտատիրոջ վարքագծի վերլուծություն՝ UX լուծումների կատարելագործման համար
- Շուկայի և մրցակիցների ուսումնասիրությունների հիման վրա դիզայներական լուծումների կատարելագործում
Պահանջներ
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ դիզայներական ամբողջական գործընթացների կառավարման փորձով
- Figma-ի գերազանց իմացություն
- Photoshop-ի և Illustrator-ի իմացություն
- Ուժեղ վիզուալ մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Կայքերի և բջջային հավելվածների կառուցվածքային սխեմաների, օգտագործման ճանապարհների և ինտերակտիվ նախատիպերի մշակում
- Ժամանակակից դիզայներական ուղղությունների և օգտագործելիության սկզբունքների իմացություն
- Արհեստական բանականության և գեներատիվ դիզայնի գործիքների հետ աշխատելու փորձ
- Ժամանակի արդյունավետ կառավարում և բարձր պատասխանատվություն
- Figma Design System Creation
- Creating Responsive Designs
- Mobile App Design
- How to Work with Icons
Հավելյալ նշումներ
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ
- Աշխատանքային գրաֆիկը 5 օր՝ 10։00 - 19։00
«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։
Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։
Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․
▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։