Ուսանողների համար աշխատանք ռիսկերի կառավարման բաժնում, ոչ լրիվ դրույքով/14:00-19:00/
Կրեդո Ֆինանս ՈԻՎԿ ՓԲԸ
Նկարագրություն
Ռիսկերի կառավարման մասնագետը իրականացնում է Վարկային կազմակերպության մասնաճյուղերում և այլ վաճառքի կետերում վարկերի տրամադրման գործընթացի ընթացքում պահանջվող փաստաթղթերի ստուգում, այլ տեղեկատվական աղբյուրների միջոցով համապատասխանության ստուգում, ռիսկերի գնահատում, կարծիքի տրամադրում, իր իրավասությունների շրջանակում հաստատում կամ մերժում:
Պարտականություններ
- Կատարել մասնաճյուղերից և այլ վաճառքի կետերից ստացված վարկային փաթեթի վերլուծություն համաձայն ներքին կանոնակարգերի և վարկավորման որոշման կայացում տրված լիազորությունների սահմաններում,
- Վարել աշխատանքներ սահմանված չափանիշներով վարկերի ավտոմատ հաստատման ուղղությամբ,
- Կատարել ժամկետանց վարկային պորտֆելի վերլուծություն և տալ առաջարկություններ այն ''առողջացնելու'' ուղղությամբ։
Պահանջներ
- Excel ծրագրի իմացություն,
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն,
- Արագ որոշումներ կայացնելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 14:00-19:00, շաբաթ՝ 10:30-16:00։
“ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2013 թ. փետրվարի 5-ից: “ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ՈՒՎԿ ՓԲ ընկերության առաքելությունն է սպառողների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում, տրամադրել ճկուն և հարմարավետ ծառայություններ: Մեր նպատակն է դարձնել վարկերը հասանելի բոլորին և ունենալ բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, որոնց համար մենք կհանդիսանանք լավ գործընկեր և օգնական: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` սպառողական, միկրո և փոքր առևտրային վարկերի տրամադրումն է: