Upwork Manager / Business Development Manager
PrimeForge
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու Upwork Manager / Business Development Manager, ով կկարողանա գտնել և ներգրավել նոր հաճախորդներ մեր թիմի համար։
Մեր թիմը տրամադրում է Frontend, Backend, Full-stack և Mobile Development ծառայություններ։
Մենք զբաղվում ենք վեբ և մոբայլ նախագծերի մշակմամբ։
Պարտականություններ
- Նոր հաճախորդների որոնում Upwork-ի և այլ հարթակների միջոցով
- Հաճախորդների հետ հաղորդակցություն և բանակցությունների վարում
- Մեր ծառայությունների ներկայացում և նոր նախագծերի ներգրավում
- Պոտենցիալ հաճախորդների ինքնուրույն որոնում և համագործակցության հնարավորությունների բացահայտում
- Սեփական հաճախորդների բազայի կամ գործնական կապերի օգտագործում, եթե առկա են
- Հաճախորդների հետ կապի պահպանում՝ մինչև համագործակցության հաստատումը
Պահանջներ
- Կրթություն՝ պարտադիր չէ
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարի Upwork Manager, Sales կամ Business Development ոլորտում
- Պարտադիր հմտություններ՝ Upwork-ի լավ իմացություն, հաճախորդների որոնման և բանակցությունների վարման փորձ, անգլերենի աշխատանքային իմացություն
- Ցանկալի հմտություններ՝ IT ծառայությունների վաճառքի փորձ, սեփական հաճախորդների բազա, վեբ և մոբայլ նախագծերի ընդհանուր պատկերացում
- Upwork-ում արդյունավետ առաջարկներ (Proposals) կազմելու և ուղարկելու կարողություն
- Հաճախորդների հետ ինքնուրույն աշխատելու և բանակցություններ վարելու հմտություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը ազատ է։ Ֆիքսված աշխատանքային օրեր և ժամեր չկան։
Կարևոր է արդյունքը՝ նոր հաճախորդների և նախագծերի ներգրավումը։