Ունիվերսալ խոհարար
Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Հյուրանոց
Նկարագրություն
Կոնգրես հյուրանոցը փնտրում է Ունիվերսալ Խոհարարների:
Բաց մի թողեք Կոնգրեսյան ընտանիքի անդամը դառնալու հնարավորությունը :)
Պարտականություններ
- Տաք և սառը ուտեստների պատրաստում
- Մթերքի նախապատրաստում և ճիշտ պահպանում
- Խոհանոցի մաքրության և սանիտարական նորմերի պահպանում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Արագ և որակով աշխատելու ունակություն
- Պատասխանատվություն և կարգապահություն
- Թիմում աշխատելու հմտություն
Հավելյալ նշումներ
Շաբաթական 5 օր աշխատանքային, 2 օր հանգիստ
Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրեսը ժամանակակից ցանցային հյուրանոց է, որը կատարյալ ընտրություն է ինչպես գործուղումների, այնպես էլ հանգստի համար: Գտնվելով Երևանի սրտում՝ այն թույլ է տալիս մեր հյուրերին հեշտությամբ զգալ մայրաքաղաքի ռիթմն ու հոգին: Այստեղ կարող են գտնել հարմարավետ և գրավիչ տարածքներ աշխատանքի և հանգստի, ինչպես նաև հարմարություններ բիզնես և մասնավոր միջոցառումներ կազմակերպելու համար: Ինչպես նաև սեզոնային բացօթյա լողավազան՝ բարով և ռեստորանով,24/7 բաց մարզասրահ ժամանակակից սարքավորումներով,սպա,շոգեբաղնիք,24/7 բար,ռեստորան,գինու սրահ,կոնֆերանս սրահներ:
Լինելով մեր թիմի անդամը,հնարավորություն կունենաք աշխատելու ցանցային հյուրանոցում և օգտվել ընկերության կողմից առաջարկվող մի շարք առավելություններից: