Ունիվերսալ խոհարար
Լուչա Տակոս
Նկարագրություն
Փնտրում ենք եռանդուն, պատասխանատու և նախաձեռնող երիտասարդ խոհարարի, ով կդառնա մեր փոքր, բայց կրակոտ մեքսիկական թիմի կարևոր մաս։ Եթե սիրում ես նոր համեր, աշխատել արագ ռիթմով միջավայրում և ուզում ես սովորել՝ մենք քո կողքին ենք։
Պարտականություններ
- Տաք և սառը ուտեստների պատրաստում ըստ մենյուի
- Թիմային աշխատանք և աջակցություն մնացած աշխատակիցներին
- Խոհանոցի մաքրության և կարգի պահպանում
- Սանիտարական նորմերի պահպանություն
- Ապրանքների պահպանման ժամկետների հետևում
- Պատվերների պատրաստում արագ ու որակով
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա փորձ խոհարարական ոլորտում (նախընտրելի է արագ սննդի ոլորտում)
- Արագ կողմնորոշվելու և ճնշման տակ աշխատելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Մաքրասիրություն, կարգապահություն և թիմային աշխատանքը գնահատելու կարողություն
- Մեքսիկական խոհանոցը սիրելու ցանկությունը – բոնուս
Լուչա Տակոսը պարզապես մեքսիկական արագ սննդի կետ չէ, այլ յուրօրինակ խոհարարական և մշակութային փորձառություն՝ գտնված Երևանի սրտում։ Մեր «Լուչա» անվանումը, որն իսպաներեն նշանակում է «պայքար» կամ «ստրուգլ», արտացոլում է թե՛ ավանդական մեքսիկական ռեսլինգի ոգին, թե՛ իսկական մեքսիկական խոհանոցի համարձակ համերը։