Ունիֆորմիստ (բեմի ռեկվիզիտոր)
Սիրքուս Շոու ՍՊԸ
Նկարագրություն
Ունիֆորմիստը պատասխանատու է կրկեսային ներկայացման յուրաքանչյուր համարի ժամանակ բեմում ռեկվիզիտի և սարքավորումների ճշգրիտ, ժամանակին և անվտանգ տեղադրման ու հեռացման համար՝ համաձայն ներկայացման ժամանակացույցի։
Պաշտոնը ներառում է ներկայացման ընթացքում բեմում կատարվող գործողություններին անմիջական մասնակցություն։
Պարտականություններ
- Ռեկվիզիտի նախապատրաստում, նախատեսված տեղերի հստակ պահպանություն (նախապես արված հուշանշանների համաձայն),
- Ներկայացման ընթացքում հրահանգ-ազդանշաններով ճիշտ պահին ռեկվիզիտի/սարքավորումների տեղադրում և հանում,
- Անվտանգության պահանջների պահպանում՝ բեմի անցուղիների ազատ պահպանում, շարժվող մեխանիզմների և բարձրացման համակարգերի անվտանգության գոտիների չխախտում, էլեկտրական ու մեխանիկական փոքր սարքերի ճիշտ շահագործում, խցանումների և սայթաքուն մակերեսների օպերատիվ վերացում,
- Փոքր վերանորոգումներ կամ արագ փոխարինում պահուստային ռեկվիզիտով (կոճակ, ժապավեն, ամրակ, տակի ամրացում և այլն),
- Ռեկվիզիտի տեղափոխում պահեստից բեմ և հակառակ ուղղությամբ (մոտ 12–15 կգ և ավել սահմանում)՝ անվտանգության կանոների պահպանումով,
- Աշխատանք սերտ համագործակցությամբ թիմի անդամների, տեխնիկական, անվտանգության և արտիստական թիմերի հետ՝ «անվտանգությունը՝ առաջին» սկզբունքով։
Պահանջներ
- Նմանատիպ աշխատանքային փորձ բեմում/շոուում/միջոցառումների ոլորտում՝ ցանկալի առնվազն 1 տարի,
- Աշխատանք հստակ հրահանգներով և ազդանշաններով, ինչպես նաև ռադիոկապի սարքավորմամբ հաղորդակցվելու կարողություն,
- Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն, արագ կողմնորոշում և սթրեսակայունություն,
- Ֆիզիկական պատրաստվածություն՝ ակտիվ, շարժուն աշխատանքի համար,
- Լեզուներ՝ հայերեն պարտադիր, ռուսերեն՝ աշխատանքային մակարդակ (եթնաբեմային հաղորդակցություն)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ չորեքշաբթի–կիրակի։
Աշխատանքային օրերին ընկերության կողմից տրամադրվում է երկուսանգամյա սնունդ։
"Circus Show" LLC is a creative company operating internationally, specializing in the organization and execution of vibrant circus performances, captivating show programs, and unforgettable entertainment events. Our unique team of professionals brings together talented artists, innovative technologies, and original ideas, creating magic on stage.
Join us and become a part of a world of amazing spectacles!