Ուղեկցորդ / մատենավար
Արաբկիր Բժշկական Համալիր
Նկարագրություն
Պատասխանատու է հիվանդների ընդունման և ուղեկցման, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի գրանցման և կարգավորման համար։
Պարտականություններ
- Հիվանդների ուղեկցում համապատասխան բաժիններ,
- Բժշկական քարտերի և մատյանների վարում,
- Տվյալների մուտքագրում և թարմացում,
- Բաժանմունքի կազմակերպչական աշխատանքներին աջակցություն։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է, սպասարկման ոլորտում,
- Համակարգչային հիմնական գիտելիքների պարտադիր իմացություն,
- Պատասխանատվություն և ճշտապահություն,
- Լավ հաղորդակցման հմտություններ,
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
- Բժշկական հաստատությունում աշխատանքի փորձ,
- Տվյալների մուտքագրման արագություն և ճշգրտություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» բժշկական համալիր) Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ` այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն, հոգեբանասոցիալական և վերականգնողական ծառայություններ: