Ուղեկցորդ - համակարգող
Արաբկիր Բժշկական Համալիր
Նկարագրություն
«Արաբկիր» բժշկական համալիրում ապահովել այցելուների և պացիենտների ջերմ ընդունելությունը, բարձրորակ սպասարկումն ու ճիշտ ուղղորդումը: Աշխատակիցը պատասխանատու է կենտրոնում հոսքերի արդյունավետ կառավարման, սպասասրահներում կարգուկանոնի պահպանման և այցելուների համար հարմարավետ ու ապահով միջավայր ձևավորելու համար:
Պարտականություններ
-
Այցելուների դիմավորում. «Արաբկիր» բժշկական համալիր մուտք գործող պացիենտներին և նրանց ուղեկցող անձանց ջերմ ու բարեհամբույր ընդունում:
-
Ուղղորդում և ուղեկցում. Այցելուներին ճիշտ կաբինետներ, բաժանմունքներ կամ հետազոտությունների սենյակներ ուղղորդում և անհրաժեշտության դեպքում անձամբ ուղեկցում:
-
Տեղեկատվության տրամադրում. Այցելուներին կենտրոնի տեղակայման, աշխատանքային ռեժիմի և ընդհանուր ընթացակարգերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության փոխանցում:
-
Հատուկ աջակցություն. Տեղաշարժման դժվարություններ, հաշմանդամություն ունեցող պացիենտներին, ինչպես նաև սայլակով կամ անվասայլակով երեխաներին աջակցություն կենտրոնի տարածքում:
-
Կոնֆլիկտների հարթում. Սպասարկման ընթացքում առաջացած խնդրահարույց իրավիճակներին արագ, հանգիստ և պրոֆեսիոնալ արձագանքում:
-
Կրթություն․ Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (բժշկական, հոգեբանական կամ սոցիոլոգիական ուղղվածությունը կդիտվի որպես առավելություն)
-
Աշխատանքային փորձ․ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման, հաճախորդների աջակցման կամ ադմինիստրատիվ ոլորտում (առողջապահական ոլորտում փորձը ցանկալի է)
Պարտադիր հմտություններ
-
Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
-
Գրագետ, բարեհամբույր և հոգատար հաղորդակցման հմտություններ
-
Բարձր սթրեսակայունություն և հույզերը կառավարելու ունակություն
-
Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
-
Թիմում աշխատելու և կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու կարողություն
Ցանկալի հմտություններ
-
Ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն (բանավոր)
-
Բժշկական էթիկայի և պացիենտների հետ հաղորդակցման հիմնական կանոնների իմացություն
-
Համակարգչային բազային գիտելիքներ (MS Office, MS Excel)
Հավելյալ նշումներ
-
Աշխատանքային գրաֆիկ. 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից ուրբաթ), լրիվ զբաղվածություն:
-
Աշխատանքային ժամեր. 09:00 - 17:00
-
Փորձաշրջան. Նախատեսվում է 1-ից 3 ամիս փորձաշրջան՝ համապատասխան վերապատրաստմամբ:
-
Աշխատավայր. «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ (ք. Երևան, Մամիկոնյանց 30):
«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» բժշկական համալիր) Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ` այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն, հոգեբանասոցիալական և վերականգնողական ծառայություններ: