Տվյալների ներմուծման օպերատոր (Շինարարական ոլորտ)
Սահակյանշին ՓԲԸ
Նկարագրություն
Սահակյանշին ընկերությունը հրավիրում է աշխատանքի օպերատորի՝ շինարարական ընթացքի հաշվառումն ու փաստաթղթաշրջանառությունն իրականացնելու համար։
Պարտականություններ
- Շինհրապարակի աշխղեկներից (վարպետներից) ստացված տվյալների, ծավալների և հաշվետվությունների ընդունում:
- Ստացված տվյալների մուտքագրում համակարգիչ (Excel / համապատասխան ծրագրեր):
- Մշակված տվյալների և հաշվետվությունների ճշգրիտ ու ժամանակին փոխանցում համապատասխան բաժին:
- Տվյալ պրոյեկտի փաստաթղթաշրջանառության վարում և տվյալների արխիվացում:
Պահանջներ
- Համակարգչային բազային գրագիտություն (MS Office-ի (հատկապես Excel-ի) գերազանց տիրապետում, AutoCAD -ի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
- Բարձր ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվություն:
- Թիմում աշխատելու, արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ:
- Շինարարական ոլորտում կամ նմանատիպ հաշվառման աշխատանքներում փորձը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-15։00
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։