Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տվյալների մուտքագրման մասնագետ

Eldorado Armenia

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
11.08.2026

Նկարագրություն

«Էլդորադո» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում "տվյալների մուտքագրման մասնագետ" - ի թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ապրանքների տվյալների (անվանում, նկարագրություն, նկարներ, գներ) հավաքագրում մատակարարներից և ներքին թիմերից,
  • Տվյալների ստուգում և խմբագրում՝ ըստ ապրանքի բնութագրերի, հասանելիության և գների,
  • Ապրանքների տվյալների ճիշտ և ժամանակին տեղադրում ընկերության կայքերում և էլեկտրոնային առևտրի հարթակներում,
  • Կայքի բովանդակության մշտական թարմացում և խմբագրում,
  • Նոր ապրանքների ավելացում և առկա ապրանքների տվյալների պարբերական վերանայում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է),
  • Փորձ համապատասխան ոլորտում,
  • Գրագետ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Աշխատանքային փորձ առցանց առևտրային հարթակներում կդիտվի որպես առավելություն:

Առավելություններ

  • Ճկուն բոնուսային համակարգ, (կատարողականի վրա հիմնված),
  • Լրացուցիչ արձակուրդ ամուսնության կապակցությամբ,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • Արագացված դասընթացի անվճար իրականացում,
  • Մասնագիտական աճ և շարունակական կրթություն,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն,
  • Դինամիկ աճող, կայուն գործատու։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 10։00-19։00։

Աշխատավայր՝ Գ․ Նժդեհ 25/3։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում