
Թվային մարքեթինգի մասնագետներ
Media Systems
Նկարագրություն
Մեդիա Սիսթեմսը փնտրում է թվային մարքեթինգի ճկուն մասնագետների թիմը համալրելու նպատակով։
Եթե մեդիաէնտուզիաստ ես, հետևում ես թվային մարքեթինգի միտումներին, չես վախենում թվերի, հաշվարկների և տվյալների վերլուծության հետ աշխատանքից, ապա մեծ հավանականությամբ հենց քեզ ենք փնտրում։
Հիմնական պարտականություններ
- Մշակել և կառավարել թվային արշավներ,
- Կազմել մեդիապլաններ՝ հիմնված կոնկրետ արշավների նպատակների վրա,
- Ստեղծել և արդյունավետ կառավարել գովազդային արշավներ տարբեր հարթակներում,
- Վերլուծել արշավների արդյունքները և օպտիմալացնել՝ հիմնվելով KPI-ների վրա,
- Կատարել վեբ վերլուծություններ և ռազմավարական կանխատեսումներ,
- Հետևել թվային մարքեթինգի նորարար միտումներին և կիրառել ժամանակակից գործիքներ,
- Պատրաստել հաշվետվություններ արշավների կատարողականի վերաբերյալ և առաջարկել բարելավման ուղիներ։
Պահանջվող որակավորումներ
- Աշխատանքային փորձ մեդիապլանավորման և թվային մարքեթինգի ոլորտում,
- Հմտություններ վերլուծական գործիքների և մարքեթինգային հարթակների կիրառման մեջ,
- MS Office ծրագրերի լավ տիրապետում,
- Վերլուծական մտածողություն և մանրամասների վրա կենտրոնանալու ունակություն,
- Թիմում աշխատելու պատրաստակամություն,
- Բարձր մակարդակի հաղորդակցման հմտություններ՝ բանավոր և գրավոր,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր։
Media Systems Advertising Agency was established in 2013, based on the experience in the field, productive team work, modern thinking and approach towards clients service, our team has stepped forward in the new era of advertisement industry in Armenia.