Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Թվային մարքեթինգի մասնագետ

Դարոյնք ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
05.07.2025

Նկարագրություն

«Դարոյնք» ՍՊԸ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է Թվային մարքեթինգի մասնագետ, ով կունենա ռազմավարական մտածողություն, հստակ պատկերացում թվային հարթակների աշխատանքի մասին և կկարողանա նպաստել մեր կազմակերպության ճանաչելիության բարձրացմանը:

Պարտականություններ

  • Կառավարել ընկերության սոցիալական մեդիա հարթակները՝ (Facebook, Instagram, LinkedIn,youtube, TikTok),
  • Մշակել և իրականացնել թվային մարքեթինգի ռազմավարություն ու գովազդային արշավներ,
  • Ստեղծել գրավիչ, նպատակային բովանդակություն՝ տեքստեր, լուսանկարներ, հոլովակներ,
  • Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր՝ բրենդի հաղորդակցման նպատակով,
  • Պլանավորել և հրապարակել կոնտենտ՝ հիմնվելով վերլուծության վրա,
  • Գրագետ և ժամանակին արձագանքել հաճախորդների նամակներին, մեկնաբանություններին և հարցումներին՝ կառուցելով վստահելի հաղորդակցություն,
  • Վերլուծել մրցակիցների ակտիվությունը, առաջարկել բարելավումներ և նորարարական լուծումներ,
  • Հետևել թրենդներին, և ստեղծել թրենդային բովանդակություն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներից մեկում,
  • Առնվազն 1 տարվա փորձ թվային մարքեթինգի/սոցիալական մեդիա կառավարման ոլորտում,
  • Meta Ads Manager և Meta Business Suite գործիքների իմացություն,
  • Կոնտենտի ստեղծման և գովազդների պլանավորման հմտություն,
  • Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,անգլերենի՝ առնվազն միջին մակարդակ,
  • Canva, Photoshop կամ նմանատիպ այլ հարթակների տիրապետում՝ վիզուալ բովանդակության ձևավորման համար,
  • SEO իմացություն,
  • Ստեղծագործական մոտեցում, վերլուծական մտածողություն և թիմային համագործակցության ունակություն,
  • Աշխատանքային գործընթացում՝ անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների իրականացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 09:00-17:30, շաբաթ՝ 09:00 - 13:00:

Ընկերության մասին
address
Հասցե
Սևան փողոց, Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077923230

Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում