Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Թվային Մարքեթինգի մասնագետ

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
18.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Պարտականություններ

  • Թվային մարքեթինգի ընդհանուր ռազմավարության ստեղծում, պլանավորում և իրականացում
  • Ընկերության՝ սոցիալական հարթակներում ներկայության ապահովմանն ուղղված գործողությունների պլանավորում
  • Ընկերության սոցիալական ցանցերի բոլոր էջերի վերահսկում
  • Թվային հարթակներում ընկերության վերաբերյալ տեղեկատվության և կոնտենտի թարմացում (վեբկայք, սոցիալական ցանցեր, բջջային հավելված)
  • Տեխնիկական խնդիրների լուծման, վիզուալ /տեքստային կոնտենտի պատրաստման գործընթացների կազմակերպում և կառավարում
  • SEO/SEM, էլ.փոստ, սոցիալական մեդիա և այլ տեսակի գովազդների ստեղծում և իրականացում
  • Թվային մարքեթինգի բյուջեի պատրաստում և կառավարում
  • Թվային մեդիա արշավների մշակում և իրականացում՝ բիզնես նպատակներին համապատասխան
  • Թվային հարթակներում առաջխաղացման և տարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում (SEO/ Google Analytics)
  • Ղեկավարի կողմից առաջադրված այլ հարակից խնդիրների կատարում
  • Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • 2+ տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում
  • Վեբկայքի վերլուծական գործիքների իմացություն (օրինակ՝ Google Analytics, Facebook pixel, Google Search Console, SEMrush, NetInsight, Omniture, WebTrends)
  • Գովազդի սպասարկման գործիքների իմացություն
  • Դիզայներական գործիքների իմացությունը (Adobe Photoshop, Adobe Illustrator/CorelDRAW, Canva) կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային հմտություններ, MS Office, G-Suite-ի լավ իմացություն
  • Տվյալների բազաների և վերլուծական փորձ

Հմտություններ

  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Հաճախորդակենտրոն մոտեցում և մտածելակերպ
  • Արդյունքի վրա կենտրոնացվածություն և առաջնահերթությունների սահմանման հմտություններ
  • Ստրարեգիկ մտածողություն և վերլուծական հմտություններ
  • Որոշումներ կայացնելու հմտություններ, գործողությունների բաշխման հմտություններ
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
  • Ճկունություն և հարմարվողականություն
  • Սթրեսակայունություն
  • Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Կազմակերպչական և պրոյեկտների կառավարման հմտություններ
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում