Թվային մարքեթինգի ղեկավար
On LTD
Նկարագրություն
PULS-ը կորպորատիվ առողջ ապրելակերպի նորարարական հարթակ է, որը մեկ անդամակցության և մեկ հավելվածի միջոցով աշխատակիցներին հնարավորություն է տալիս օգտվել մարզասրահներից, ֆիթնես ստուդիաներից, լողավազաններից, wellness կենտրոններից և տարբեր սպորտային ակտիվություններից։
Մենք համագործակցում ենք ընկերությունների հետ՝ տրամադրելով ժամանակակից աշխատակցային բենեֆիթներ և խթանելով առողջ ու ակտիվ կենսակերպը։
Ընկերության զարգացմանը զուգընթաց փնտրում ենք ստեղծագործ, ռազմավարական մտածողությամբ և փորձառու Թվային մարքեթինգի ղեկավարի, ով կզարգացնի puls-ի թվային ներկայացվածությունը, կբարձրացնի բրենդի ճանաչելիությունը և կնպաստի նոր հաճախորդների ներգրավմանը։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել ընկերության թվային մարքեթինգային ռազմավարությունը՝ բիզնես նպատակներին համապատասխան։
- Պլանավորել, իրականացնել, կառավարել և օպտիմալացնել թվային մարքեթինգային արշավները Meta, Google, LinkedIn, Email Marketing և այլ համապատասխան հարթակներում։
- Կառավարել ընկերության կայքը, landing page-երը և այլ թվային հարթակները՝ բարելավելով օգտատիրոջ փորձառությունը:
- Վերլուծել և գնահատել մարքեթինգային արշավների արդյունավետությունը, կայքի այցելությունները և հիմնական ցուցանիշները (KPIs)՝ օգտագործելով համապատասխան վերլուծական գործիքներ։
- Ղեկավարել SEO, SEM, վճարովի գովազդի (Paid Advertising) և Performance Marketing-ի ուղղությունները։
- Ստեղծել և իրագործել Email Marketing արշավներ, կատարել հաճախորդների սեգմենտավորում և մարքեթինգային ավտոմատացման գործընթացներ։
- Համագործակցել դիզայներների, կոնտենտ ստեղծողների և պրոդուկտի թիմի հետ՝ ապահովելով բրենդի միասնական ներկայացումը բոլոր թվային հարթակներում։
- Անհրաժեշտության դեպքում համակարգել արտաքին գործակալությունների, ֆրիլանս մասնագետների և այլ ծառայություն մատուցողների աշխատանքը։
- Հետևել թվային մարքեթինգի թրենդներին, մրցակիցների գործունեությանը և նոր տեխնոլոգիաներին՝ բացահայտելով աճի նոր հնարավորություններ։
- Պատրաստել պարբերական հաշվետվություններ և ներկայացնել տվյալահեն առաջարկություններ՝ մարքեթինգային արդյունավետության բարձրացման նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում՝ հաջողությամբ իրականացված նախագծերի փորձով։
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացւթյուն:
- SEO-ի, Google Analytics-ի, Google Ads-ի, Email Marketing հարթակների (օր.՝ Mailchimp, HubSpot) և վեբ վերլուծության գործիքների լավ իմացություն (հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն)։
- Խոշոր թվային մարքեթինգային արշավների և մարքեթինգային բյուջեների կառավարման փորձ։
- Ստեղծագործ, նախաձեռնող, ճկուն և արդյունքներին միտված մտածելակերպ։
- Արագ փոփոխվող միջավայրում աշխատելու և միաժամանակ մի քանի նախագծեր արդյունավետ կառավարելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն և տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու կարողություն։
- Ինքնուրույն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ։
Մենք առաջարկում ենք
- Ժամանակակից և ստեղծարար աշխատանքային միջավայր։
- Հնարավորություն ձևավորելու նորարարական wellness հարթակի թվային մարքեթինգային ռազմավարությունը։
- Համագործակցություն Հայաստանի առաջատար ընկերությունների և ռազմավարական գործընկերների հետ։
- Մրցունակ վարձատրություն և մասնագիտական զարգացման հնարավորություններ։
- Ամբողջությամբ ֆինանսավորվող puls փաթեթ:
PULS is a next-generation corporate wellness platform that gives employees access to multiple gyms, fitness studios, swimming pools, wellness spaces, and sports activities through one membership and one app.
We work with companies that want to provide modern employee benefits and healthier lifestyles for their teams