
Տուրիստական խորհրդատու / վաճառքի մասնագետ
Սանտա Մարիա Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Santa Maria Tours-ը փնտրում է թեկնածու վաճառքի խորհրդատուի պաշտոնի համար: Եթե սիրում եք ճանապարհորդել, մարդկանց հետ շփվել, ունեք վաճառք կատարելու հմտություններ և նոր բաներ սովորելու ցանկություն, ապա միացեք մեր թիմին։
Աշխատանքային փորձը տուրիզմի և վառաքի ոլորտում պարտադիր է։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Ուսումնասիրել տարբեր զբոսաշրջային ուղղություններ,
- Համագործակցել գործընկերների հետ՝ ապահովելու ժամանակին և որակյալ ծառայությունների կազմակերպումը,
- Պլանավորել և պատրաստել ամբողջական տուր փաթեթներ,
- Կատարել ամրագրումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի և մարքեթինգի հմտություններ,
- Լավ իմացություն հայտնի զբոսաշրջային ուղղությունների մասին,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն (այլ լեզուները առավելություն են),
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու ունակություն,
- Microsoft Office ծրագրերի իմացություն (մասնավորապես PowerPoint, Excel և Word),
- Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտությունները կարևոր պահանջ են,
- Զբոսաշրջության ոլորտում փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։