Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տուրերի Համակարգող

Էն-Վի Տուր

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 170,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
24.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքի նկարագրություն

Տուրերի համակարգողը կդառնա մեր կիրթ, միասնական և հետաքրքիր թիմի մասը, հնարավորություն կունենա ձեռք բերել օգտակար գիտելիքներ և հմտություններ, զարգանալ անձնապես և մասնագիտորեն:

Կարիերայի զարգացումը և աշխատավարձի բարձրացումը կախված կլինեն պարտականությունների բարձրորակ կատարումից և պահանջված որակավորումներին համապատասխանությունից:

Բոնուսներ և պարգևավճարներ ստանալու հնարավորություն կլինի։ Աշխատանքը հետաքրքիր է և զարգանալու մեծ ներուժ ունի, հրավիրում ենք խելացի, եռանդուն և կենսուրախ մարդկանց։)

ԿԱՐԵՎՈՐ. դիմելուց առաջ խնդրում ենք հաշվի առնել, որ մեր աշխատանքային ժամերն են՝ 10:00 - 19:00, նաև շաբաթ օրերին՝ կես օր:

ԿԱՐԵՎՈՐ. խնդրում ենք դիմեն միայն բարձրագույն կրթությունն ստացած՝ արդեն ԱՎԱՐՏԱԾ թեկնածուներ:

Տուրերի համակարգողի պարտականությունները կներառեն հետևյալ գործառույթները.

  • Պատասխանել հաճախորդների/զբոսաշրջիկների հեռախոսազանգերին և սպասարկել գրասենյակում,
  • Հաճախորդներին պատմել տուրերի ծրագրերը և բացատրել շրջագայությանը մասնակցելու պայմանները,
  • Լրացնել պայմանագրեր հաճախորդների հետ,
  • Լրացնել վիզա ստանալու ձևաթղթեր,
  • Կապի մեջ լինել հաճախորդների հետ շրջագայությունների հետ կապված տարբեր հարցերի շուրջ հեռախոսով և էլ. փոստով,
  • Իրականցնել այլ անհրաժեշտ վարչական գործառույթներ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • ՊԱՐՏԱԴԻՐ ԱՎԱՐՏՎԱԾ բարձրագույն կրթություն,
  • Բացի գրագետ հայերենից, ՊԱՐՏԱԴԻՐ անգլերեն կամ ռուսերեն լեզուներից առնվազն մեկի գերազանց իմացություն,
  • Հաճախորդների հետ համբերատար, քաղաքավարի և գրագետ շփվելու ունակություն,
  • Ինտերնետի, էլ.փոստի, MS Doc, MS Excel-ի հետ աշխատելու ունակություն,
  • Փորձ տուրիզմի կամ հարակից ոլորտում,
  • Եվ ամենակարևորը՝ ազնվություն, պատասխանատվություն, աշխատասիրություն, ինտելեկտ:

Խնդրում ենք դիմել այս աշխատատեղի համար՝ մեր էլ. հասցեին ուղարկելով Ձեր.

  1. Ուղեկցող նամակը, ոչ թե անգլերեն պատրաստի ձևերից տեքստը կրկնօրինակելով, այլ Ձեր բառերով,
  2. Ռեզյումե։

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ, եթե ​​մեզ հետաքրքրի Ձեր թեկնածությունը, մենք ինքներս կկապվենք Ձեզ հետ։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում