Տուրերի և տրանսպորտային ծառայությունների կոորդինատոր
Ջան Արմենիա Տուրիստական կազմակերպություն
Նկարագրություն
Jan Armenia Tours & Travel ընկերությունը փնտրում է Տուրերի և տրանսպորտային ծառայությունների կոորդինատոր։
Հիմնական պարտականություններ
- Կազմակերպել և համակարգել տուրերի և տրանսֆերների համար անհրաժեշտ մեքենաների և վարորդների աշխատանքը։
- Պլանավորել մեքենաների շարժը, երթուղիները և վարորդների աշխատանքային գրաֆիկը՝ ապահովելով պատվերների ժամանակին իրականացումը։
- Համակարգել սեփական ավտոպարկի և գործընկերների մեքենաների ամրագրումները՝ ապահովելով մեքենաների օպտիմալ օգտագործումը։
- Ձևավորել և զարգացնել տրանսպորտային գործընկերների բազան, սահմանել համագործակցության պայմանները և վերահսկել նրանց աշխատանքի որակը։
- Օպերատիվ արձագանքել մեքենաների, վարորդների բացակայությունների, վերջին պահին կատարված ամրագրումների և այլ ընթացիկ խնդիրներին։
- Վերահսկել տուրերի և տրանսֆերների ընթացքը՝ անհրաժեշտության դեպքում նաև ոչ աշխատանքային ժամերին։
- Հետևել ավտոպարկի մեքենաների տեխնիկական վիճակին, սպասարկմանը, ապահովագրություններին և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը։
- Վերահսկել վառելիքի, մեքենաների սպասարկման, վարձակալության և այլ տրանսպորտային ծախսերը։
- Հետևել մատուցվող ծառայությունների որակին, վարորդների աշխատանքի ստանդարտներին և հաճախորդների արձագանքներին։
- Կազմել և թարմացնել երթուղիների ցանկը և համապատասխան գնառաջարկները՝ հաշվի առնելով ինքնարժեքն ու կանխատեսվող ծախսերը։
- Աշխատել CRM և այլ թվային հարթակներով՝ ապահովելով տրանսպորտային տվյալների և անհրաժեշտ տեղեկատվության ճիշտ ու ժամանակին փոխանցումը։
Պահանջներ
- Երևան քաղաքի և ՀՀ հիմնական ճանապարհների լավ իմացություն
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային ծրագրերով աշխատելու կարողություն
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Հաղորդակցման հմտություն
Travel to Armenia with Leading Tour Agency and create an unforgettable trip! Jan Armenia Tours & Travel is an incoming travel company, established in 2015. We organize Daily Group Trips, Private Tours, Multi-Day packages, Transfers, Accommodation rentals, and more. During these 8 years, Jan Armenia Tours & Travel has realized many unique ideas for tours and it guides you into the places that only local people know! Our modern vehicles are equipped with A/C & WI-Fi. Our service includes 24/7 support in Russian, English & Arabic. Travel to Armenia & make some fantastic memories from Armenia! 1000 + Excellent reviews from clients on various websites.