Թթվածնի կայանի օպերատոր
Արամյանց Բժշկական Կենտրոն
Նկարագրություն
- Թթվածնային կայանի և բալոնային համակարգերի աշխատանքային ռեժիմների, ճնշման, ջերմաստիճանի և թթվածնի մաքրության աստիճանի ամենօրյա հսկողություն
- Թթվածնի բալոնների (կամ հեղուկ թթվածնի) ընդունում, դրանց արտաքին զննում, համապատասխանության ստուգում և միացում բաշխիչ կայանին (ռամպային)։ Դատարկ բալոնների ժամանակին փոխարինում
Պարտականություններ
- Ստուգել և գրանցել համակարգի ճնշումը (ինչպես կայանում, այնպես էլ դեպի հիվանդասենյակներ գնացող գծերում)
- Թթվածնի նոր խմբաքանակ ընդունելիս ստուգել բալոնների արտաքին տեսքը (դեֆորմացիաներ, խոտան), պիտակները, մակնշումը և փականների վիճակը
Պահանջներ
- Միջին մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձ պարտադիր
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Երկուշաբթի-ուրբաթ ժամը 9:00-18:00
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոն․ Ստեղծված է 1972թ․, սկսել է վերանորոգման և վերազինման աշխատանքներ 2018թ․ Այստեղ գործում է 13 նեղ մասնագիտական ծառայություններ: 1. Ընդհանուր թերապիա 2. Ընդանուր և ներանոթային սրտաբանություն 3. Քիթ-կոկորդ-Ականջաբանություն 4. Դիմածնոտային վիրաբուժություն 5. Պլաստիկ Վիրաբուժություն 6. Ընդհանուր վիրաբուժություն 7. Էնդոսկոպիկ վիրաբուժություն 8. Անոթային վիրաբուժություն 9. Էնդոսկոպիկ և ռեկոնստրուկտիվ գինեկոլոգիա 10. Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 11. Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում 12. Ախտորոշիչ լաբորատորիա 13. Դիագնոստիկ բաժանմունք