ՏՏ մենեջեր
C and F Co LLC
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատվության բարձր զգացումով և սովորելու մեծ պատրաստակամությամբ ՏՏ մենեջեր։
Պարտականություններ
- Համակարգիչների, ցանցային սարքերի տեղադրում և տեխնիկական սպասարկում,
- Microsoft Օffice, Windows օպերացիոն համակարգերի տեղադրում,
- Նոր ցանցի կառուցում և տեղադրում,
- Ապահովել աշխատակիցների ցանցային հասանելիությունը,
- Անհրաժեշտության դեպքում տեսաձայնագրությունների տրամադրում,
- Ընթացիկ թերությունների շտկում, անհրաժեշտության դեպքում օպերատիվ կապի հաստատում համապատասխան մասնագետների հետ,
- Microsoft Օffice ծրագրային փաթեթի սպասարկում։
Պահանջներ
- Սեռը՝ արական,
- Windows, Microsoft Օffice փաթեթների լավ իմացություն,
- Ռուսերենի գերազանց իմացություն (խոսակցական մակարդակ),
- Սթրեսակայունություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,բայց կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00։
Աշխատավայրը՝ Չարբախ, Շարուրի 43:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: