Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՏՏ մասնագետ / ցանցային ադմինիստրատոր

ԴՈՄՈՒՍ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ`
06.07.2025

Նկարագրություն

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը փնտրում է ՏՏ մասնագետի թիմին միանալու համար՝ մասնագիտական աճի և կայուն կարիերայի հեռանկարով։

Պարտականություններ

  • ՏՏ ցանցի կառավարման, սպասարկման և թարմացման գործընթացների ապահովում,
  • Ցանցային սարքավորումների (wifi, switch, router) տեղադրում/կարգավորում,
  • Ցանցային խնդիրների հայտնաբերում և լուծում,
  • Համագործակցություն Ընկերության այլ ստորաբաժինների հետ նոր նախագծերի իրականացման համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տեխնիկական ոլորտում,
  • 1+ տարվա աշխատանքային փորձ ՏՏ կամ հարակից ոլորտներում,
  • Վարորդական իրավունք (B կարգ), մեքենայի առկայությունը ցանկալի է,
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • Համակարգչային զարգացած գիտելիքներ,
  • Լոկալ ցանցերի կառուցման բազային հմտություններ,
  • Ցանցային տեխնոլոգիաների մասին բազային գիտելիքներ,
  • Windows օպերացիոն համակարգի իմացություն,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն,
  • Թիմային աշխատանքի հմտություն։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում