Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

ՏՏ մասնագետ

ԲԴ Ռիթեյլ Գրուպ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ`
14.11.2026

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և տեխնիկական գիտելիքներով օժտված ՏՏ մասնագետի, ով կապահովի ընկերության համակարգչային համակարգերի, օժանդակ սարքերի, ցանցային ենթակառուցվածքի և տեղեկատվական տեխնոլոգիաների անխափան ու անվտանգ աշխատանքը։

Պարտականություններ

  • Համակարգիչների, օժանդակ սարքերի և ցանցային սարքավորումների տեղադրում, կարգավորում և սպասարկում։
  • Windows օպերացիոն համակարգերի և անհրաժեշտ ծրագրային ապահովման տեղադրում ու կառավարում։
  • Տեղական ցանցի (LAN), ինտերնետ կապի և ցանցային սարքավորումների աշխատանքի վերահսկում։
  • Տեխնիկական խնդիրների հայտնաբերում, վերլուծություն և օպերատիվ լուծում։
  • Տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում։
  • Հակավիրուսային համակարգերի և անվտանգության ծրագրերի վերահսկում։
  • Աշխատակիցներին տեխնիկական խորհրդատվության և աջակցության տրամադրում։

Պահանջներ

  • ՏՏ ոլորտում պարտադիր աշխատանքային փորձ։
  • Համակարգչային տեխնիկայի և օպերացիոն համակարգերի իմացություն։
  • Ցանցային տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
  • Խնդիրները վերլուծելու և լուծելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։
  • Հաղորդակցման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Հաստիքով հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական էլ հասցեին՝ պարտադիր նշելով հաստիքի անվանումը - ՏՏ մասնագետ ։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Ադոնց 18/2
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
060540011

Started from Diana shop and being one of the largest boutique shops offering wide range of famous brands, currently BD Retail Group represents Mango, Okaidi, Carter's, Parfois, Kiabi, Terranova and Strellson fashion franchises respectivaly in Armenia.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում