
ՏՏ Ավագ Աուդիտոր
Byblos Bank Armenia CJSC
Նկարագրություն
- Բացահայտել ՏՏ պոտենցիալ ռիսկերը և հարակից խնդիրները՝ կիրառելով ՏՏ ոլորտի միտումների մասին գիտելիքները,
- Մասնակցել աուդիտի պլանի մշակմանը և իրականացմանը, որը հաշվի է առնում ռիսկերի գնահատումը, ղեկավարության նպատակներն ու խնդիրները,
- ՏՏ մեթոդների կիրառմամբ աուդիտի իրականացման հնարավորությունների բացահայտման միջոցով բացահայտել աուդիտորական նախագծերի արդյունավետությանև ընդգրկունության բարելավման համար ուղիներ,
- Պահպանել Բանկի անձնակազմի հետ համապատասխան աշխատանքային հարաբերությունները,
- Պլանավորել, մշակել և իրականացնել ՏՏ աուդիտի նախագծեր՝ հետևելով ստորաբաժանման և մասնագիտական ստանդարտներին, որոնք ստեղծվել են գործառնական կատարողականի և ներքին հսկողության գործընթացների ճշգրիտ գնահատումն ապահովելու համար,
- Պատրաստել աուդիտորական հաշվետվության նախագիծ՝ համոզվելով, որ բոլոր անհրաժեշտ բացահայտումները դիտարկված են և առանձնացնել նրանք, որոնք պետք է ներառվեն աուդիտարական հաշվետվության մեջ և նրանք, որոնք պետք է կարգավորվեն որպես աննշան բացահայտումներ
- Աուդիտի բացահայտումները ներկայացնել և հաղորդել աուդիտի հանդիպման ժամանակ և կազմել աուդիտի հաշվետվություն,
- Շարունակաբար բարելավել աուդիտի աշխատանքային գործընթացները և ընթացակարգերը,
- Հետամուտ լինել մասնագիտական զարգացման հնարավորություններին, ներառյալ արտաքին և ներքին ուսուցումը, մասնագիտական խմբերին անդամակցումը, ինչպես նաև փոխանցել ձեռք բերված տեղեկատվությունը գործընկերներին,
- Շարունակաբար հետևել ՏՏ աուդիտի հետ կապված բացահայտումներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՏՏ կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 5-6 տարվա աշխատանքային համապատասխան փորձ Աուդիտորական ընկերությունում/ ֆինանսական կազմակերպությունում/ բանկային համակարգում,
- Աուդիտի հավաստագիրը (CISA, CRISC, այլ) կդիտվի որպես առավելություն,
- Բանավոր և գրավոր անգլերենի և հայերենի վարժ տիրապետում,
- Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ,
- Մանրամասն փաստաթղթեր կազմելու, ներկայացնելու և առաջարկություններով պաշտոնական հաշվետվություններ պատրաստելու ունակություն,
- Աուդիտի ստանդարտների և հաշվապահական հաշվառման սկզբունքների կիրառման հմտություն, ինչպես նաև կառավարման սկզբունքները հասկանալու կարողություն՝ բիզնեսի լավագույն փորձից շեղումների կարևորությունը ու նշանակությունը հասկանալու և գնահատելու համար:
Հավելյալ նշումներ
Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, խնդրում ենք հետևել դիմելու ընթացակարգին: Հարցազրույցի կհրավիրվեն կենսագրության հիման վրա ընտրված թեկնածուները: