
Տրանսպորտային ծառայության ղեկավար
Դեֆանս Հաուզինգ Ինվեստ
Նկարագրություն
<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տրանսպորտային ծառայության ղեկավարի` շինարարական տեխնիկայի հետ աշխատանքային փորձով:
Պարտականություններ
- Պլանավորել տրանսպորտային ծառայության (շինարարական տեխնիկայի) գործընթացները,
- Բացահայտել խնդիրները, համապատասխանորեն տեղեկացնել և իրականացնել պահանջվող գործողություններ,
- Ապահովել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ժամանակին կատարումը,
- Հետևել և համակարգել բոլոր գործընթացները` կապված տրանսպորտային ծառայության և մյուս բաժինների միջև համագործակցության հետ,
- Համակարգել գործընթացները ապահովագրական և արտաքին ավտոտեխսպասարկման ընկերությունների հետ,
- Ղեկավարել տրանսպորտային ծառայության աշխատանքի կատարողականությունը` ընդհանուր նպատակներին հասնելու համար,
- Հետևել անվտանգության տեխնիկայի ստանդարտներին,
- Կատարել իր պարտականությունների հետ առնչվող տնօրինության այլ ցուցումներն ու հանձնարարությունները։
Պահանջներ
- Պարտադիր աշխատանքային փորձ՝ առնչվող շինարարական տեխնիկային,
- Բարձրագույն կրթություն,
- Պատասխանատվության զգացում,
- Կազմակերպչական հմտություններ։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական (CV):