Տպագրիչ՝ Օֆսեթ տպագրության համար
Արտ Գլոբալ ՍՊԸ
Նկարագրություն
«Արտ Գլոբալ» ընկերությանը անհրաժեշտ է փորձառու տպագրիչ՝ Օֆսեթ տպագրության համար:
Պարտականություններ
- Տիրապետել տպագրիչ-օպերատորին կցված սարքի ամբողջական օգտագործման եղանակներին,
- Ստուգել տպագրական ֆայլերի համապատասխանությունը նախքան տպագրումը,
- Հետևել սարքավորումների անխափան աշխատանքին։
Պահանջներ
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է որպես տպագրիչ-օպերատոր,
- Օֆսեթ տպագրական ծրագրերի իմացությունը պարտադիր է,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրականները կամ զանգահարել +374 98 359202 հեռախոսահամարով։
Աշխատավայրը գտնվում է Շիրակի 47/14 հասցեում (Չարբախ)։
Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր
Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»: