Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Total ապրանքանիշի ներմուծման պահեստի օպերատոր

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
08.07.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում օպերատորների, Total ապրանքանիշի ներմուծման պահեստում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Ներմուծված ապրանքատեսականու հաշվառում և մուտքագրում 1C ծրագիր:
  • Պահեստի ապրանքների կոդավորում և գործընթացի վարում:
  • Խոտան ապրանքների հետ կապված համապատասխան գործառույթների կազմապերպում:
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ աշխատանքային հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • 1C ծրագրի իմացություն
  • Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ

Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր

Առավելություններ

  • Գերազանց թիմ
  • Մասնագիտական զարգացում
  • Ընկերության արտադրանքի և ներկրվող ապրանքների ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում
  • Ճաշարանի առկայություն
  • Ծառայողական ավտոբուս Գարեգին Նժդեհի հրապարակից (3-րդ մաս-Հայրենիք-Սասունցի Դավիթ կայարան-Ընկերություն)

Հ.Գ. Մենք գտնվում ենք Էրեբունի համայնքում՝ Արին Բերդի 24/5 հասցեում: Քարտեզային կողմնորշման համար հասցեն է՝ Արին Բերդի 19ա

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում