Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Աբովյան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-360,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք, Ճկուն գրաֆիկ, Պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Բանվորական, Սանիտարական
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
09.08.2026

Նկարագրություն

«Ռանչո Սիրունիկ» ՍՊԸ-ն ավելի քան 5 հեկտար մակերեսով տնտեսություն և շների խնամքի համալիր է, որը փնտրում է Ֆիզիկապես ուժեղ, տրամաբանող, պատասխանատու և կարգապահ աշխատակցի, ով կիրականացնի Բանվոր - Այգեգործ - Շինարար - Տնտեսվարի պարտականությունները։

Պարտականություններ

  • Մոլախոտերի հնձում, հավաքում և այրում
  • Ծառերի էտ, սրսկում և ջրում
  • Ծառերի և դեկորատիվ բույսերի տնկարարական աշխատանքների իրականացում
  • Պտղատու ծառերից բերքի հավաք
  • Շինարարական աշխատանքների իրականացում, օրինակ՝
    1. վարպետին ֆիզիկական աջակցություն շների տեղակայման համար նոր գոտիների կառուցման և առկա գոտիների վերանորոգման աշխատանքներում,
    2. վարպետին ֆիզիկական աջակցություն տան ներսում նորոգման աշխատանքներում,
    3. Ռանչոյի տարածքի տարբեր հատվածների բարեկարգման աշխատանքների իրականացում (հողի հարթեցում, մեծ քարերից մաքրում, շեբենի թափում և այլն)
  • Բեռների տեղափոխություն (օրինակ՝ շների կերով պարկերի)
  • Շների խնամակալներին աջակցություն շների հետ աշխատանքներում՝
    1. խոշոր շներին մեքենաներից խնամքի գոտիներ և հակառակ տեղափոխություններ,
    2. խոշոր շների պատահական կռիվների ժամանակ խնամակալներին օգնություն շներին բաժանելու գործում
    3. խոշոր շների լոգանքի ժամանակ խնամակալներին օգնություն շներին անշարժ պահելու գործում
  • Խնամակալներին աջակցություն ոչխարների հետ աշխատանքներում

Պահանջներ

  • Անթերի առողջություն, լիարժեք շարժունակություն և զարգացած ֆիզիկական տվյալներ
  • Շինարարական (բանվորական) աշխատանքներ կատարելու փորձ
  • Գյուղատնտեսական աշխատանքներ (այդ թվում կենդանիների հետ) կատարելու փորձ
  • Այգեգործական աշխատանքներ կատարելու փորձ
  • Կենդանիներ սիրող և նրանցից չզզվող
  • Երկաթյա կարգապահություն՝ աշխատանքային հիերարխիան հասկանալու և պահպանելու կարողություն
  • Աշխատաժամանակը արդյունավետ կառավարելու կարողություն
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Մեծ քանակությամբ փոքր առաջադրանքները հիշելու, դրանք տրամաբանորեն ըստ առաջնահերթությունների խմբավորելու և առանց բացթողումների կատարելու կարողություն
  • Լուրջ մոտեցում հանձնարարությունների հանդեպ անկախ դրանց պարզության աստիճանից
  • Բնավորությամբ հուսալի և պատասխանատու, այսինք օրվա անելիքները ավարտին հասցնող, նույնիսկ եթե դա ենթադրում է արտաժամյա աշխատանք
  • Սթրեսային իրավիճակներում ինքնատիրապետումը պահպանելու և հավասարակշռված որոշումներ կայացնելու կարողություն

Հավելյալ նշումներ՝

  • Աշխատավարձ՝ օրական 10.000 - 15.000 դրամ՝ կախված հմտություններից, չծխող կարգավիճակից, որը խիստ նախընտրելի է և ֆիզիկական տվյալներից
  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - շաբաթ, ժամը 9:00 - 18:00
  • Աշխատանքային օրվա ընթացքում 1 ժամ ընդմիջում
    Ուշադրություն՝
    1. ծխելու, սուրճ խմելու, հեռախոսով խոսելու կամ նման բաների համար արտաժամյա ընդմիջումներ չեն տրամադրվում։
    2. 1 ժամ ընդմիջումից դուրս, թոլատրվում են միայն ջուր խմելու և զուգարանից օգտվելու կարճ ընդմիջումներ։
  • Հասցե՝ Պտղնի գյուղ, 15-րդ փողոցի 1-ին նրբանցք, 12
  • Տրամադրում ենք օդորակված ընդմիջման սենյակ, սառնարան, սառցարան և սանհանգույց բոլոր ժամանակակից պայմաններով
  • Տրամադրում ենք սնունդ և հիգիենայի կարիքները հոգալու հնարավորություն
  • Տրամադրում ենք տրանսպորտ աշխատանքի վայր հասնելու համար՝ մեր վարորդների հետ կամ Yandex Taxi-ի ամսեկան փաթեթի միջոցով
  • Կարիերային առաջընթացի հնարավորություն պայմանավորված նախասիրությունների, հմտությունների և բիզնեսի պահանջների հետ
  • Պոզիտիվ և ընկերական թիմ
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Պտղնի գյուղ, 15-րդ փողոցի 1-ին նրբանցք, 12
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
095488879

Ռանչո Սիրունիկը շների խնամքի համալիր է, որն առաջարկում է խնամքով մշակված տարատեսակ ծառայություններ շան և տիրոջ երջանկության համար։ Մենք տրամադրում ենք շների գիշերակացի և օրախնամքի բացառիկ պայմաններ, մասնագետների վերահսկողության ներքո, տերերին հեռավար մշտադիտարկման հնարավորությամբ, ինչպես նաև օրական և ընթացիկ ամփոփում ձեր բրդոտի ինքնազգացողության և գործողությունների վերաբերյալ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում