
Տնտեսվար
Իննովա Մենեջմենթ
Նկարագրություն
Իննովա Մենեջմենթ ընկերությունը փնտրում է տնտեսվարի։
Պաշտոնի նպատակն է ապահովել տարածքի արդյունավետ և անխափան ֆունկցիոնալ աշխատանքը՝ պահպանելով մաքրության, կարգուկանոնի և տեխնիկական նորմաների բարձր մակարդակ։
Պարտականություններ
- Հետևել ներքին տարածքների մաքրության որակին, կազմակերպել պարբերական վերահսկում,
- Վերահսկել մաքրության աշխատակիցներին, ապահովել առաջադրանքների հստակ ձևակերպում և աշխատանքների արդյունավետ իրականացում,
- Կազմակերպել բակի, մուտքերի, ճանապարհների և հարակից տարածքների պատշաճ մաքրությունը,
- Վերահսկել և արձագանքել տարածքում առաջացած տեխնիկական անսարքություններին (լուսավորություն, վերելակ, ջրագծեր, էլ. համակարգեր և այլն), ապահովել դրանց վերացման գործընթացը,
- Կազմել և կառավարել մաքրության աշխատակիցների և այգեպանի աշխատանքային գրաֆիկները,
- Վերահսկել անձնակազմի կատարողականը՝ ապահովելով որակյալ և ժամանակին աշխատանք,
- Հետևել տնտեսական և մաքրության նյութատեխնիկական պաշարների առկայությանը, ապահովել դրանց գնման և համալրման գործընթացը,
- Համագործակցել մատակարարների և տեխնիկական սպասարկման կազմակերպությունների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների կատարման նպատակով,
- Աջակցել տարածքների կազմակերպչական և տեխնիկական բարելավման նախաձեռնություններին։
Պահանջներ
- Բարձր պատասխանատվության զգացում և կարգապահություն,
- Տեխնիկական խնդիրներում կողմնորոշվելու կարողություն,
- Թիմի աշխատանքի կազմակերպման և վերահսկման հմտություններ,
- Կոմունիկատիվ զարգացած հմտություններ՝ տարբեր բաժինների և անձանց հետ շփվելու նպատակով,
- Համակարգչային բազային գիտելիքներ (Word, Excel)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 10:00-19:00։
Մենք մասնագիտացած ենք բնակելի շենքերի, համալիրների և, հատկապես, ձեր շենքի ընդհանուր տարածքների բաժնային սեփականության ամբողջական կառավարման և սպասարկման մեջ։ Արդեն իսկ հաջողությամբ կառավարում և սպասարկում ենք երկու խոշոր թաղամաս՝ շուրջ 2000 բնակարանով, ինչը լավագույնս խոսում է մեր փորձի ու վստահելիության մասին։