Տնտեսական գծով փոխտնօրեն
Իզմիրլյան ԲԿ
Աշխատավայր`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Ինժեներական
Նկարագրություն
Իզմիրլյան ԲԿ-ն աշխատանքի է հրավիրում Տնտեսական գծով փոխտնօրենի
Պարտականություններ
- Իրականացնել բժշկական կենտրոնի տնտեսական գործունեության կազմակերպումը և հսկողությունը:
- Ապահովել նյութական և տնտեսական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանման գործունեության ընթացքը:
- Կազմակերպել բոլոր շինարարական և մոնտաժային, վերակառուցման և կապիտալ վերանորոգման անհրաժեշտ հրատապ և պլանային գործընթացները և տրամադրվող միջոցների ռացիոնալ օգտագործումը:
- Իրականացնել բժշկական կենտրոնի գործունեության համալիր տնտեսական վերլուծությունը և տեխնիկատնտեսական պլանավորման աշխատանքները:
- Կազմակերպել նյութական արժեքների գույքագրման իրականացումը և ոչ պիտանի ապրանքների դուրսգրումը:
- Տնօրինությանը ներկայացնել հիվանդանոցի պահեստներից նյութական արժեքների բացթողնման դիմումները, տեղեկագրերը և պահանջագրերը:
- Վերահսկել նյութատեխնիկական և տնտեսական մատակարարման պլանի իրականացումը և միջոցներ ձեռնարկել դրանց լիարժեք իրականացման համար: Կազմակերպել պլանային ցուցանիշների պարբերական վերահսկողություն: Ապահովել տնտեսական գործունեության արդյունքների հաշվետվության ժամանակին ներկայացումը տնօրինությանը:
- Իր իրավասության սահմաններում կազմակերպել այլ կազմակերպությունների հետ պայմանագրերի կատարումը:
- Իրեն ենթակա աշխատակիցներին իրազեկել տնօրինության` իրենց վերաբերող հրամանների, կարգադրությունների, հրահանգների և այլնի մասին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 5 տարվա տնտեսական, ադմինիստրատիվ-տնտեսական կամ ինժեներատեխնիկական աշխատանքի փորձ:
Ընկերության մասին