
Տնտեսական բաժնի ղեկավար
Աթենք ՍՊԸ
Քաղաք`
Աբովյան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Նկարագրություն
Աթենք ընկերությունը աշխատանքի է հրավիրում տնտեսական բաժնի ղեկավարի ԳԵՏԱՄԵՋԻ գործարանում աշխատելու նպատակով:
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել տնտեսական բաժնում, գործարանի բակում և ճաշարանում իրականացվող աշխատանքները,
- Կազմակերպել տնտեսական բաժնի պահեստային մասի համալրումը, բաշխումը և պահպանումը,
- Իրականացնել անձնակազմի աշխատանքի որակի և պարտականությունների կատարման վերահսկողությունը,
- Վարել աշխատակիցների հաճախելիության ֆայլը,
- Վերահսկել ճաշարանի աշխատակիցների աշխատանքը,
- Խոհարարի հետ մասնակցել ճաշացանկի կազմմանը,
- Կազմակերպել աշխատակիցների աշխատանքի արդյունավետության գնահատումը և անհրաժեշտության դեպքում մշակել դրա բարձրացման ծրագիրը,
- Իրականացնել տնտեսական բաժնին վերաբերող այլ գործառույթներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Երկու տարվա աշխատանքային փորձ ղեկավար հաստիքում (առնվազն 5 ենթակա),
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
- Աշխատակազմի ղեկավարման հմտություններ,
- Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում,
- Խստապահանջություն,
- Ժամանակը արդյունավետ կառավարելու ունակություն,
- Մաթեմատիկական տարրական հաշվարկների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես MS Excel ծրագրի իմացություն:
Ընկերության մասին
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ:
Առավելություններ
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար սնունդ
Բոնուսային համակարգ
Թրեյնինգներ