Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնտեսագետ

Maranik

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մառանիկ ընկերությունը փնտրում է մոտիվացված տնտեսագետի, ով պատասխանատու կլինի շուկայի ուսումնասիրության և վաճառքների խթանման համար։

Պարտականություններ

  • Իրականացնել ապրանքային հումքերի և պատրաստի արտադրանքի ծրագրային ձևակերպումներ
  • Ձևակերպել վաճառասրահներից կատարված ապրանքային ետվերադարձեր
  • Վարել հաճախորդների տվյալների բազաներ,կատարել փոփոխություններ և ավելացումներ
  • Տալ ցուցադրման նմուշների և ստենդերի ծրագրային ձևակերպումներ
  • Բաշխել վաճառքի պլանային ցուցանիշներն ըստ ապրանքային կատեգորիաների և վաճառքի տարածքային պատասխանատուների
  • Կազմել և ներկայացնել համեմատական հաշվետվություններ փաստացի և պլանային ցուցանիշների հիման վրա:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական)
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • MS Office իմացություն
  • Արդյունավետ հաղորդակցության հմտություն
  • Վերլուծական միտք

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Գրիբոյեդովի 25/27
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
011288641

«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում