
Տնօրենության աջակցման մասնագետ
Զեթ Ընդ Էյ
Նկարագրություն
Եթե կազմակերպվածությունն ու արագ կողմնորոշվելու ունակությունը քո ուժեղ կողմերն են, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Հիմնական պարտականություններ
- Տնօրենի օրակարգի կազմավորում և հանդիպումների համակարգում,
- Փաստաթղթերի նախապատրաստում, հավաքագրում և համակարգում,
- Նամակագրության վարում և հաղորդակցման հարթությունների կառավարում,
- Խորհրդակցությունների կազմակերպում և օրագրում,
- Ընդհանուր աջակցություն՝ ընթացիկ աշխատանքներում։
Մեր ակնկալիքներն են՝
- Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ,
- Հայերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- MS Office ծրագրերի վարժ տիրապետում,
- Նմանատիպ փորձը՝ առավելություն է։
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: