Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական–վարորդ

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 170,000
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
13.05.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կիրթ, խելացի և պարտաճանաչ Տնօրենի օգնական–անձնական վարորդի. (3 օր աշխատանքի չնորմավորված աշխատաժամանակով -3 օր տանը, կիրակի հանգիստ):
Մեքենան և մեքենայի վառելանյութը կտրամադրի տնօրինությունը։

Պարտականություններ

  • Կազմակերպության Տնօրենի ժամանակին և անվտանգ տեղափոխում (քաղաք Երևանում և ՀՀ տարածքում ):
  • Տնօրենի և կազմակերպության հյուրերի (ՀՀ տարածքում և օդանավակայանում) դիմավորում և ճանապարհում:
  • Կազմակերպության փաստաթղթերի՝ համապատասխան հասցեատիրոջը հանձնում:
  • Տնօրենի կողմից տրված հանձնարարականների կատարում:
  • Մեքենայի կանոնավոր և սարքին վիճակի պահպանում. մաքուր, տեխնիկապես պատրաստ շահագործման:
  • Մեքենայի անխափան շահագործման համար անհրաժեշտ պահեստամասերի ապահովում:
  • Մեքենայի վառելանյութի ծախսի տվյալների զեկուցագրերի կազմում:
  • Անհրաժեշտության դեպքում՝ ապրանքների գնում, տեղափոխում և պահեստավորում:
  • Ամսական զեկույցների պատրաստում:
  • Երթևեկության կանոնների ճշգրիտ պահպանում:
  • Մեքենայի տեխնիկական անվտանգության ապահովում:
  • Տնօրենի կողմից այլ հանձնարարականների կատարում

    Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 5 տարվա վարորդական ստաժ
  • Անձնական վարորդի աշխատանքային փորձ
  • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն
  • Սեփական մեքենայի առկայություն (աշխատանքի վայր հասնելու համար)
  • Չծխող
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Աշխատակիցների քանակ
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում