Տնօրենի օգնական սեփական մեքենայով
Սեգա
Պարտականություններ
• Տնօրենի հանձնարարությունների կատարում և կազմակերպում
• Փաստաթղթերի, փաթեթների և անհրաժեշտ նյութերի տեղափոխում
• Հանդիպումների և գործնական այցերի կազմակերպչական աջակցություն
• Տարբեր հասցեներով այցելություններ՝ ըստ աշխատանքային անհրաժեշտության
• Ընթացիկ վարչական և կազմակերպչական աշխատանքների իրականացում
• Տնօրենի առօրյա աշխատանքային գործընթացների աջակցություն
Պահանջներ
• Սեփական ավտոմեքենայի առկայություն
• B կարգի վարորդական իրավունք և վարորդական փորձ
• Պատասխանատվություն և կարգապահություն
• Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն աշխատելու ունակություն
• Հաղորդակցման լավ հմտություններ
• Գաղտնիության պահպանման կարողություն
• Երևանում լավ կողմնորոշվելու ունակություն
• Կոկիկ և ներկայանալի արտաքին
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից-Շաբաթ։ Տրամադրվում է նաև վառելիք։
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք: