Տնօրենի օգնական - փաստաթղթաշրջանառության մենեջեր
Ֆաեռ Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում տնօրենի օգնական - փաստաթղթաշրջանառության մենեջերգրասենյակում աշխատելու համար:
Պարտականություններ
- Ընկերության պաշտոնական փաստաթղթաշրջանառության վարում՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով;
- Ելից և մտից փաստաթղթերի/գրությունների հաշվառում համապատասխան գրանցամատյաններում և ուղղորդում համապատասխան ստորաբաժանումներ;
- Աջակցություն տնօրենին առօրյա ադմինիստրատիվ աշխատանքների կատարման հարցերում;
- Տեխնիկական աջակցություն ղեկավարին (հանդիպումների, բանակցությունների կազմակերպում, աշխատող-ղեկավար կապի ապահովում);
- Անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութերի պատրաստում և ներկայացում ընկերության ղեկավարին, ըստ անհրաժեշտության` ստորաբաժանման ղեկավարներին;
- Ըստ անհրաժեշտության թարգմանությունների իրականացում;
- Այցելուների, հյուրերի ընդունելություն, հյուրասիրության իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն;
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Microsoft Office փաթեթի՝ մասնավորապես MS Word, Excel, PowerPoint գերազանց իմացություն; Outlook,
- Պատասխանատվության բարձր զգացում և սովորելու ցանկություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Առվազն 2 տարվա գրասենյակային/ադմինիստրատիվ աշխատանքային փորձ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ, հանգստյան օր՝ շաբաթ և կիրակի
- Ժամերը՝ 9։00-18։00-ը, ներառյալ՝ ընդմիջման ժամը։
- Աշխատակիցներին տրամադրվում է համընդհանուր բժշկական ապահովագրություն
- Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակով 48/2
Ֆաեռ Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին։ Մասնագիտացված է հակահրդեհային անվտանգության, հրդեհաշիջման, ծխահեռացման, օդափոխության , մուտքի վերահսկման և տեսահսկման համակարգերի ներկրմամբ, վաճառքով և սպասարկմամբ։
Մասնագիտական հմտությունների և որակյալ սպասարկման արդյունքում Ընկերությունը կարճ ժամանակահատվածում շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք։
Ընկերության առաքելությունն է ապահովել հակահրդեհային պաշտպանության նորարարական, հուսալի և արդյունավետ լուծումներ՝ ՀՀ-ում գործող նորմատիվ իրավական ակտերի համաձայն:
Ընկերությունը «Ռուբեժ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում։