Տնօրենի օգնական / Գրասենյակի ադմինիստրատոր
Ուան Մենեջմենթ
Աշխատանքի վայրը՝ Երևան
Զբաղվածություն՝ լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ
Աշխատավարձ՝ ըստ հարցազրույցի արդյունքների
Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված տնօրենի օգնական / գրասենյակի ադմինիստրատոր, ով կապահովի տնօրենի առօրյա աշխատանքային գործընթացների կազմակերպումը, հանձնարարությունների վերահսկումը և գրասենյակի բնականոն աշխատանքը։
Պաշտոնը պահանջում է ինքնուրույն աշխատելու, միաժամանակ մի քանի խնդիր կառավարելու և սահմանված ժամկետները վերահսկելու կարողություն։
Հիմնական պարտականություններ
- տնօրենի վարչական և կազմակերպչական աջակցություն,
- տնօրենի հանձնարարությունների կատարում և կատարման վերահսկում,
- աշխատանքային օրացույցի վարում, հանդիպումների և ժամկետների վերահսկում,
- գործնական հանդիպումների և բանակցությունների կազմակերպում,
- փաստաթղթերի, պաշտոնական նամակների, աղյուսակների և հաշվետվությունների պատրաստում,
- գործնական նամակագրության վարում,
- փաստաթղթաշրջանառության կազմակերպում և փաստաթղթերի համակարգում,
- աշխատակիցների, գործընկերների, մատակարարների և կապալառուների հետ հաղորդակցություն,
- ՀՀ-ում օտարերկրյա աշխատակիցների աշխատանքի թույլտվության (Work Permit) ստացման և երկարաձգման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ներկայացման գործընթացի կազմակերպում,
- համապատասխան պետական և էլեկտրոնային հարթակների հետ աշխատանք,
- փաստաթղթերի ներկայացման և գործողության ժամկետների վերահսկում,
- անհրաժեշտ տեղեկատվության որոնում, մշակում և համակարգում,
- առաքումների և գրասենյակային նամակագրության կազմակերպում,
- գրասենյակի համար անհրաժեշտ պարագաների և նյութերի ապահովում,
- ընթացիկ վարչական և կազմակերպչական հարցերի լուծում,
- ծառայողական և գաղտնի տեղեկատվության պահպանություն։
Պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- վարչական կամ նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- պետական մարմինների հետ աշխատանքի կամ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման փորձը կդիտվի որպես առավելություն,
- հայերեն և ռուսերեն լեզուների ազատ իմացություն,
- անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- գրագետ բանավոր և գրավոր խոսք,
- Microsoft Word, Excel, Google Docs և Google Sheets ծրագրերի լավ իմացություն,
- էլեկտրոնային փոստի և առցանց հարթակների վստահ օգտագործում,
- մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
- կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- պատասխանատվություն և ճշտապահություն,
- միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու կարողություն,
- առաջադրանքները ինքնուրույն կազմակերպելու և մինչև վերջ հասցնելու ունակություն,
- աշխատանքային ժամկետները վերահսկելու կարողություն։
Աշխատանքային պայմաններ
- աշխատանք՝ Երևանում գտնվող գրասենյակում,
- հնգօրյա աշխատանքային շաբաթ, 8 ժամյա գրաֆիկ,
- կայուն և երկարաժամկետ զբաղվածություն,
- անմիջական աշխատանք տնօրենի հետ,
- մասնագիտական զարգացման և պատասխանատվության շրջանակի ընդլայնման հնարավորություն,
- աշխատավարձը՝ ըստ թեկնածուի փորձի և հարցազրույցի արդյունքների։
One Management stands as a vibrant and leading force in local hospitality, curating experiences that exceed boundaries and expectations. The group is sparking a global revolution in food and drink, embodying the true spirit of hospitality. From traditional lively nightlife to international iconic venues and beyond, the group pioneers innovation, setting new standards with cutting-edge concepts.
Pioneering Excellence in Global Hospitality and Entertainment.
One Management is a leading hospitality and entertainment operator in Armenia, develops exceptional concepts and highly acclaimed multinational brands.