Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

Սնեկարմ ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
24.10.2026

Նկարագրություն

Փնտրում ենք ակտիվ, համակարգչային գիտելիքներով զինված, շատ ճկուն, արագ կողմնորոշվող, կազմակերպված և հաղորդակցման բարձր հմտություններով գործավար, ով կաշխատի անմիջապես հիմնադիր տնօրենի հետ և կկարողանա արդյունավետ կազմակերպել տարաբնույթ աշխատանքային գործընթացներ։ Բացի մասնագիտական պատրաստվածությունից շատ կարևոր է նաև անձնական կուլտուրան, տակտի զգացողությունը, ճիշտ հաղորդակցվելու կարողությունը և պահանջվող աշխատանքային միջավայրում հավասարակշռված աշխատելու ունակությունը։

Պարտականություններ

  • Տնօրենի հանձնարարությունների արագ և պատշաճ իրականացում։
  • Ադմինիստրատիվ փաստաթղթաշրջանառության կազմակերպում և նամակագրության վարում։
  • Գրասենյակում հանդիպումների և ժողովների կազմակերպում։
  • Գրասենյակ այցելուների դիմավորում և անհրաժեշտության դեպքում հյուրասիրության կազմակերպում։
  • Գործուղումների կազմակերպում ՝ տոմսերի և հյուրանոցների ամրագրում։
  • Ընթացիկ կազմակերպչական աշխատանքներ:
  • Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և փոխանցում տնօրենին։
  • Տնօրենի աշխատանքային օրվա հանդիպումների և օրակարգի կազմակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման, տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտում)
  • Տնօրենի օգնականի, գրասենյակի մենեջերի կամ նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
  • Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
  • Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու և արագ լուծումներ գտնելու ունակություն
  • Զարգացած հաղորդակցման հմտություններ և գործարար հարաբերություններ կառուցելու ունակություն
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու և գործարար էթիկայի պահպանման ունակություն
  • Microsoft Office (Word, Excel, PowerPoint) և ժամանակակից թվային գործիքների իմացություն
  • Հայերենի և ռուսերենի ազատ իմացություն. անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն
  • Սեփական մեքենայի առկայությունը ցանկալի է
Ընկերության մասին
address
Հասցե
Ներքին Չարբախ 1-ին փողոց 3/3
address
Աշխատակիցների քանակ
16-50
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում