Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

Դուետ Քոմփանի

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
17.10.2026

Նկարագրություն

«Դուետ Քոմփանի» ընկերությունը փնտրում է տնօրենի օգնական, ով պատասխանատու կլինի գրասենյակային աշխատանքների կազմակերպման, վարչական գործընթացների համակարգման և ղեկավարին աջակցելու համար։

Պարտականություններ

  • Մուտքային և ելքային փաստաթղթերի ընդունում, գրանցում և բաշխում

  • Հեռախոսազանգերի, էլեկտրոնային և թղթային նամակագրության կառավարում

  • Հանդիպումների, ժողովների և օրակարգերի կազմակերպում

  • Գրասենյակային նյութերի վերահսկում և համալրում

  • Փաստաթղթերի արխիվացում և պատշաճ պահպանում

  • Հյուրասիրությունների կազմակերպում, ինչպես նաև գրասենյակային տեխնիկայի և պարագաների գնումների ու սպասարկման կազմակերպում

  • Ղեկավարության հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն

  • Աշխատանքային փորձը ցանկալի է

  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

  • MS Office ծրագրերի իմացություն

  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ

  • Պատասխանատվության բարձր զգացում

  • Հաղորդակցման հմտություններ և գրագետ խոսք

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։

Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 48 շինություն

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Հաղթանակ թաղամաս,1 փողոց 48 շինություն
Phone
Հեռ.
+374 98 604406

<<Դուետ Քոմփանի >> ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ընկերությունը զբաղվում է սուրճի և թեյի արտադրությամբ, մանրամեծածախ վաճառքով, ինչպես նաև սուրճի և թեյի հումքի մեծածախ վաճառքով՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
Ընկերության տարածքում գործում է նաև սուրճի և թեյի մասնագիտացված հումքերի խանութ։
Կազմակերպությունում աշխատում է ավելի քան 200 աշխատակից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում