Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

ASEDL LLC

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
14.09.2026

Նկարագրություն

Աջակցել ընկերության տնօրենի աշխատանքին վաճառքի և կոմերցիոն գործունեության կազմակերպման, համակարգման և վերահսկման հարցերում՝ ապահովելով հաճախորդների հետ արդյունավետ համագործակցությունը, կոմերցիոն գործընթացների պատշաճ ընթացքը, տեղեկատվության ժամանակին փոխանցումը և տնօրենի հանձնարարությունների արդյունավետ իրականացումը։

Պարտականություններ

Վաճառքի և կոմերցիոն գործընթացների համակարգում

  • Համակարգել վաճառքի բաժնի և այլ ներգրավված ստորաբաժանումների աշխատանքը՝ տնօրենի հանձնարարություններին համապատասխան։
  • Հետևել վաճառքի ընթացիկ գործընթացներին, պատվերների կարգավիճակին և հաճախորդների պահանջների կատարմանը։
  • Վերահսկել պատվերների, առաջարկների և կոմերցիոն պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
  • Հավաքագրել և համակարգել վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը։
  • Պատրաստել վաճառքի և կոմերցիոն գործունեության վերաբերյալ ամփոփ տվյալներ և հաշվետվություններ։
  • Բացահայտել ընթացիկ խնդիրները և ժամանակին ներկայացնել դրանք տնօրենին։

Հաճախորդների հետ աշխատանք

  • Հանդես գալ որպես կապող օղակ ընկերության ղեկավարության և հիմնական հաճախորդների միջև։
  • Հետևել կարևոր հաճախորդների հարցումների, պահանջների և խնդիրների լուծման ընթացքին։
  • Կազմակերպել հանդիպումներ և քննարկումներ հաճախորդների հետ՝ տնօրենի հանձնարարությամբ։
  • Մասնակցել կոմերցիոն բանակցությունների նախապատրաստմանը և անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը։
  • Հետևել հաճախորդներին տրված խոստումների և պայմանավորվածությունների կատարմանը։
  • Ապահովել հաճախորդների հետ հաղորդակցության պատշաճ մակարդակ։

Կոմերցիոն առաջարկներ և փաստաթղթեր

  • Պատրաստել և համակարգել կոմերցիոն առաջարկների, գնային առաջարկների և հարակից փաստաթղթերի նախապատրաստումը։
  • Հավաքագրել առաջարկի պատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվությունը արտադրությունից, վաճառքից, ֆինանսներից և այլ ստորաբաժանումներից։
  • Հետևել կոմերցիոն առաջարկների հաստատման և հաճախորդին ներկայացման գործընթացին։
  • Համակարգել պայմանագրերի և պայմանավորվածությունների հետ կապված տեղեկատվությունը։
  • Վերահսկել կոմերցիոն փաստաթղթերի և տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը։

Տնօրենի աշխատանքային աջակցություն

  • Կազմակերպել տնօրենի կոմերցիոն հանդիպումները, քննարկումները և հանդիպումների նախապատրաստումը։
  • Նախապատրաստել հանդիպումների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, հաշվետվությունները և ներկայացումները։
  • Հետևել տնօրենի կողմից տրված հանձնարարությունների կատարման ընթացքին։
  • Համակարգել տարբեր ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակումը։
  • Պարբերաբար ներկայացնել տնօրենին ընթացիկ աշխատանքների, խնդիրների և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։
  • Անհրաժեշտության դեպքում վարել հանդիպումների արձանագրություններ և հետևել որոշումների կատարմանը։

Վաճառքի ցուցանիշների վերլուծություն

  • Հավաքագրել վաճառքի հիմնական ցուցանիշները։
  • Վերլուծել վաճառքի ծավալների, պատվերների և հաճախորդների ակտիվության վերաբերյալ տվյալները։
  • Պատրաստել շաբաթական և ամսական ամփոփ հաշվետվություններ։
  • Հետևել պլանային և փաստացի վաճառքների համեմատությանը։
  • Ներկայացնել վաճառքի աճի և կոմերցիոն գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկներ։
  • Հետևել հիմնական հաճախորդների և վաճառքի ուղղությունների դինամիկային։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, վաճառքի կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2–3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի, կոմերցիոն գործունեության, բիզնեսի համակարգման կամ տնօրենի օգնականի պաշտոնում։
  • Վաճառքի և հաճախորդների հետ աշխատանքի փորձը ցանկալի է։
  • Արտադրական ընկերությունում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն։
  • Վաճառքի գործընթացների և կոմերցիոն գործունեության հիմունքների իմացություն։
  • Հաճախորդների սպասարկման և բանակցությունների վարման հմտություններ։
  • Excel-ի լավ իմացություն։
  • Հաշվետվությունների և վերլուծական տվյալների հետ աշխատելու կարողություն։
  • CRM/ERP համակարգերի իմացությունը ցանկալի է։
  • Փաստաթղթաշրջանառության և գործարար հաղորդակցության սկզբունքների իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում