Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

"Թամարա" ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
06.09.2026

Նկարագրություն

«Թամարա» ՍՊԸ-ն փնտրում է պարտաճանաչ և պատասխանատվության բարձր զգացումով Տնօրենի օգնականի, ով ունի հաղորդակցման գերազանց հմտություններ, ինչպես նաև հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն՝ տեղական և միջազգային գործընկերների հետ կապն ապահովելու համար։

Պարտականություններ

  • Վերահսկել տնօրենի հանդիպումների ժամանակացույցը, հետևել էլ․ նամակագրությանն ու պատասխանել հեռախոսազանգերին, ժամանակին ու որակյալ կերպով տրամադրել տեղեկատվությունը տնօրենին,
  • Կատարել թարգմանություններ անգլերեն և ռուսերեն լեզուներով,
  • կազմել փաստաթղթեր, պատշաճ կերպով վարել և պահպանել գրասենյակի փաստաթղթաշրջանառությունը՝ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակով,
  • Իրականացնել տնօրենի կողմից ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման հսկողություն,
  • Կազմակերպել հյուրերի ընդունելությունը,
  • Կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի իմացություն,
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու ունակություն,
  • Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093949090

38 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում