Տնօրենի օգնական
MG Գրուպ
Նկարագրություն
MG GROUP ՍՊԸ-ն (առևտրային և արտադրական ցանց) փնտրում է տնօրենի օգնականի՝ պարտադիր իգական սեռի։
Պարտականություններ
- Աշխատանքային հանդիպումների կազմակերպում,
- Տնօրենի հանձնարարականների պատշաճ և ժամանակին կատարում,
- Փաստաթղթաշրջանառության ապահովում,
- Հաստիքից բխող այլ գործառույթներ (կներկայացվի հարցազրույցի փուլում)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը խիստ ցանկալի է,
- Ադմինիստրատիվ աշխատանքային փորձը պարտադիր է,
- Համակարգչային գիտելիքները, MS Office տիրապետումը պարտադիր,
- Պատասխանատու, պարտաճանաչ, պունկտուալ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-14:00, կիրակին՝ հանգիստ։
Հասցե՝ Հունան Ավետիսյան 32՝ 7-րդ մասիվ հասցեում է գտնվում գրասենյակը։
Հարցազրույցի կհրավիրվեն ՄԻԱՅՆ նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Ուսանողները չեն դիտարկվում։
Դիտարկում ենք մինչև 35 տարեկան անձանց։
Խնդրում ենք CV ուղարկեն միայն հաստիքով իրապես հետաքրքրված այն մարդիկ, ովքեր կարողանալու են ժամանակին և պատշաճ ներկայանալ հարցազրույցի:
«MG» գրուպը հիմնադրվել է 2003 թ.-ին:
Մենք արդեն ունենք 27 MG սուպերմարկետի և 8 MG լավաշների ցանց, MG HOME տնտեսական խանութ:
MG-ն ունի մի քանի արտադրություն՝ «MG Sweet», «MG հաց», «MG Food» կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև աղցաններ, պիցցայի և աջարական խաչապուրու խմորներ:
Մեր առաքելությունն է սպառողին ներկայացնել ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք, պահպանել բարեխիղճ սպասարկումը, և խթանել ապրանքների մատչելիությանը։ Տարիների ընթացքում գրանցված հաջողությունները ապացուցում են մեր հավատարմությունը հաճախորդների նկատմամբ։
«MG GROUP»-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեզ ապահովի որակյալ արտադրանքով:
Careers@mgsupermarket.am