Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

"Թամարա" ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
26.07.2025

Նկարագրություն

Տնօրենի օգնականը պետք է ունենա հաղորդակցման գերազանց հմտություններ, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ տեղական և միջազգային գործընկերների հետ առկա և նամակագրական կապն ապահովելու համար։

Տնօրենի օգնականը պետք է լինի արագաշարժ, պարտաճանաչ, պատասխանատվության բարձր զգացումով։

Պարտականություններ

  • Վերահսկել տնօրենի հանդիպումների ժամանակացույցը, հետևել նամակագրությանն ու պատասխանել հեռախոսազանգերին և ժամանակին ու որակյալ կերպով տրամադրել տեղեկատվություն տնօրենին,
  • Կատարել անհրաժեշտ թարգմանություններ՝ անգլերեն և ռուսերեն,
  • Կազմել փաստաթղթեր, հետևել փաստաթղթաշրջանառությանը՝ թղթային և էլեկտրոնային,
  • Իրականացնել տնօրենի կողմից ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման հսկողություն,
  • Կազմակերպել հյուրերի ընդունելությունը,
  • Կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր,
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ,
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմային աշխատանքի կարողություն։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093949090

36 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում