
Տնօրենի օգնական
«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Նկարագրություն
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնականի, ով կազմակերպում և համակարգում է տնօրենի օրակարգը, նշանակում և հիշեցնում է հանդիպումների մասին:
Պարտականություններ
- Աջակցում է տնօրենի ամենօրյա գործառույթների իրականացմանը, պատասխանում հեռախոսազանգերին, տրամադրում Կազմակերպության գործունեության վերաբերյալ նախնական տեղեկատվություն,
- Տնօրենին ցուցաբերում է կազմակերպչական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն,
- Կազմակերպում է տնօրենի մոտ կայանալիք խորհրդակցությունների, հանդիպում-քնարկումների, ինչպես նաև տնօրենի այցերի և ուղևորությունների նախապատրաստական աշխատանքները,
- Հետևում է Կազմակերպության աշխատակիցների կողմից տնօրենի հանձնարարականների, մակագրված գրությունների կատարման ընթացքին և ժամկետներին,
- Ապահովում է գործընկերների, քաղաքացիների, հյուրերի պատշաճ ընդունելությունը,
- Տնօրենի հանձնարարությամբ նախապատրաստում է տեղեկատվական ու վերլուծական նյութեր՝ համագործակցելով Կազմակերպության բաժինների և «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենով, ռուսերենով և անգլերենով բանավոր և գրավոր հաղորդակցվելու հմտություններ,
- Գործադիր տնօրենի օգնականի և/կամ ադմինիստրատիվ օգնականի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Ուշադրություն մանրուքներին և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
- Գրավոր և միջանձնային հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ,
- Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն,
- Համակարգչային գիտելիքներ, Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգի և Microsoft Office-ի (Word, Excel, Power Point) գերազանց իմացություն,
- Փոփոխությունների հանդեպ ճկունություն և բարդ իրավիճակներ կառավարելու ունակություն,
- Գերազանց միջանձնային և թիմային հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00 մինչև 18։00։