Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

ՄԻՓԵՅ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
20.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՄԻՓԵՅ վճարահաշվարկային կազմակերպությունը փնտրում է փորձառու, մոտիվացված և պատասխանատվության բարձր զգացում ունեցող տնօրենի օգնական մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Ապահովել գրասենյակի բնականոն գործունեությունը՝ ադմինիստրատիվ տեսանկյունից,
  • Հետևել նամակագրությանը, պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել նախնական տեղեկատվություն կազմակերպության մասին,
  • Պատրաստել կադրային փաստաթղթեր, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրերը և աշխատանքի ընդունման նոր ուղեցույցները,
  • Իրավաբանական անձանց,պետական տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցում,
  • Իրականացնել ընթացիկ աշխատանքներ,տրամադրել կադրերի քաղաքականության ուղղորդում,
  • MS Office և ընկերության աշխատանքային այլ ծրագրերով,
  • Կազմակերպել տնօրենի աշխատանքային հանդիպումներ, ժողովներ և միջոցառումներ,
  • Ապահովել գրասենյակը անհրաժեշտ տնտեսական և գրենական պիտույքներով,
  • Աջակցել ընկերության բոլոր բաժիններին,
  • Կատարել տնօրենի այլ հանձնարարականներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ հարակից ոլորտներում,
  • MS Office–ի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18։00:

Ընկերության մասին
address
Հասցե
Բաղրամյան 53
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
060700701

Ընկերությունը հանդիսանում է վճարահաշվարկային կազմակերպություն։ Մենք մատուցում ենք օնլայն վճարային ծառայություններ՝ դարձնելով վճարումները հեշտ և արագ։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում