
Տնօրենի օգնական
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա ՍՊԸ
Նկարագրություն
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում աղջիկների և կանանց արտադրության տնօրենի օգնականի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։ Փորձաշրջանի ընթացքում մաքուր աշխատավարձը 120 000 ՀՀ դրամ է, փորձաշրջանից հետո՝ սկսած 200 000 ՀՀ դրամից ։
Պարտականություններ
- Գործավարական փաստաթղթավորում
- Պայմանագրերի կազմում
- Թարգմանչական աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (իտալերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Պատասխանատվության բարձր զգացում
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ-ուրբաթ, 09։00-18։00
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։