Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ ՓԲ ընկերությունը (ՇԵՆ) աշխատանքի է հրավիրում հայերենի գերազանց իմացությամբ, խելացի, պատասխանատու, պարտաճանաչ անձանց՝ տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար:

Պարտականություններ

  • Կազմակերպել տնօրենի աշխատանքային գրաֆիկը
  • Հետևել և ճիշտ ուղղորդել փաստաթղթաշրջանառությունը
  • Օգնել տնօրենին կազմակերպել հյուրերի ընդունելությունը
  • Պատասխանել հեռախոսազանգերին
  • Հետևել աշխատանքային տարածքի մաքրության պահպանմանը
  • Պաշտոնեական պարտականություններից բխող այլ գործառույթների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • Օտար լեզուների իմացությունը (ռուսերեն, անգլերեն) կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ (excel,word)
  • Հաղորդակցման բարձր ունակություններ (ընդունելությունների կազմակերպում)
  • Կազմակերպված, պարտաճանաչ, պունկտուալ
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է՝ 09:00-17:30 մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը՝ 10:00-15:00

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում