Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

«Ավանգարդ գրուպ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
22.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ավանգարդ գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնականի:

Պարտականություններ

  • Աջակցել տնօրենին ամենօրյա գործերի պլանավորման հարցում
  • Ընդունել մուտքային հեռախոսազանգեր, տրամադրել ուղղված հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն կամ անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մասնագետին
  • Կատարել բոլոր մուտքային և ելքային նամակագրությունները
  • Փաստաթղթերի կազմում և վարում, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանություն /ռուսերեն, անգլերեն/
  • Հետևել արտաքին և ներքին /թղթային և էլեկտրոնային/ փաստաթղթերի շրջանառությանը և դրանց պահպանմանը
  • Գրասենյակ ներկայացած այցելուների այցի նպատակի մասին տրամադրել ինֆորմացիա Տնօրենին
  • Նոր աշխատակիցներին Ընկերության կառուցվածի և կարգերի մասին իրազեկում/ ներգրավման կազմակերպում
  • Կոորդինացնել և ուղղորդել ներքին պահանջագրերը
  • Հետևել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին և սահմանված նորմերին
  • Մասնակցել հանդիպումների և ժողովների կազմակերպման աշխատանքներին, կազմել արձանագրություն
  • Կազմակերպության ստորաբաժանումներիի միջև կապի ապահոում
  • Կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
  • Ժամանակին և պատշաճ կերպով կատարել տնօրենի հանձնարարությունները
  • Ապահովել Տնօրենի հանձնարարականների ժամկետների վերահսկումը
  • Գրասենյակի մաքրության վերահսկողություն և անհրաժեշտ տնտեսական ու գրենական պարագաների առկայության ապահովում
  • Իրականացնել ադմինիստրատիվ այլ գործառույթներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • MS Office, E-mail, Xerox, Scan և այլն
  • Պատասխանատվության զգացում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Ճշտապահություն
  • Ժամանակի կառավարում
  • Կազմակերպչական ունակություններ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմային միջավայրում աշխատելու մոտիվացիա և կարողություն
  • Խնդիրները լուծելու ունակություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Սեռ՝ իգական

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից –ուրբաթ, 09։00-18։00

Ընդմիջում՝ Գործատուի միջոցների հաշվին:

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները հայերեն լեզվով:

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Սարալանջ փողոց, 1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
060681111

«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ն հայկական շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին:

«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ն լիցենզավորված ընկերություն է, որն ունի անհրաժեշտ լիցենզիաներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: «Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ն ՀՀ-ում ունի իր ուրույն տեղը մեքենանների և մեխանիզմների ավտոհավաքակայանով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում