Տնօրենի անձնական վարորդ-օգնական
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Նկարագրություն
Ինվեստիցիոն հոլդինգն աշխատանքի է հրավիրում կիրթ, խելացի և պարտաճանաչ Տնօրենի անձնական օգնական–վարորդի:
Մեքենան և մեքենայի վառելանյութը կտրամադրի կազմակերպությունը։
Պարտականություններ
- Կազմակերպության Տնօրենի ժամանակին և անվտանգ տեղափոխում (քաղաք Երևանում և ՀՀ տարածքում ),
- Տնօրենի և կազմակերպության հյուրերի (ՀՀ տարածքում և օդանավակայանում) դիմավորում և ճանապարհում,
- Կազմակերպության փաստաթղթերի՝ համապատասխան հասցեատիրոջը հանձնում,
- Մեքենայի կանոնավոր և սարքին վիճակի պահպանում. մաքուր, տեխնիկապես պատրաստ շահագործման,
- Մեքենայի անխափան շահագործման համար անհրաժեշտ պահեստամասերի ապահովում,
- Մեքենայի վառելանյութի ծախսի տվյալների զեկուցագրերի կազմում,
- Անհրաժեշտության դեպքում՝ ապրանքների գնում, տեղափոխում և պահեստավորում,
- Ամսական զեկույցների պատրաստում,
- Երթևեկության կանոնների ճշգրիտ պահպանում,
- Մեքենայի տեխնիկական անվտանգության ապահովում,
- Տնօրենի կողմից այլ հանձնարարականների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 5 տարվա վարորդական ստաժ,
- Անձնական վարորդի աշխատանքային փորձ,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Սեփական մեքենայի առկայություն (աշխատանքի վայր հասնելու համար),
- Չծխող։
Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։