Տնօրեն
ABA Motors
Նկարագրություն
Փնտրում ենք նոր աշխատակից, տնօրենի թափուր հաստիքը համալրելու համար։
Պարտականություններ
• Ընկերության ընդհանուր գործունեության կազմակերպում և ղեկավարում։
• Ռազմավարական և գործառնական պլանների մշակում ու իրականացում։
• Ֆինանսատնտեսական գործունեության վերահսկում։
• Թիմի կառավարում, աշխատանքների համակարգում և արդյունավետության բարձրացում։
• Գործընկերների, հաճախորդների և պետական կառույցների հետ հարաբերությունների վարում։
• Բանակցությունների իրականացում։
• Ընկերության շահերի ներկայացում պետական և մասնավոր կազմակերպություններում։
• Վաճառքների և բիզնեսի զարգացման գործընթացների վերահսկում և աճի ապահովում։
• Ներքին քաղաքականությունների և աշխատանքային գործընթացների կատարելագործում։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն (կառավարում, բիզնես կամ հարակից ոլորտներում)։
• Ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
• Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
• Ղեկավարման, բանակցությունների և որոշումների կայացման բարձր հմտություններ։
• Ֆինանսական և ռազմավարական մտածողություն։
• Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ։
• MS Office ծրագրերի լավ իմացություն։
Մենք առաջարկում ենք
• Մրցունակ աշխատավարձ։
• Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
• Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր։
• Ընկերության զարգացման ռազմավարության ձևավորմանը մասնակցելու հնարավորություն
Աշխատանքային ժամեր
10։00-19։00