Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրեն

SAS FOOD COURT

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
24.07.2026

Նկարագրություն

Սաս Ֆուդ Կորտը փնտրում է տնօրենի:

Սննդի կետում անձնակազմի ղեկավարում և աշխատանքի ճիշտ կազմակերպում` ընկերության ներքին կանոնակարգի համաձայն:

Պարտականություններ

  • Նպաստել ստորաբաժանման տնտեսական ցուցանիշների բարելավման աշխատանքներին,
  • Կազմակերպել աշխատողների աշխատանքային շահագրգռվածությունը բարձրացնելու համալիր միջոցառումների մշակման աշխատանքները,
  • Ընկերության ղեկավարությանը բարեխիղճ աշխատանքի համար աշխատողներին պարգևատրելու առաջարկներ ներկայացնել,
  • Վերահսկողություն իրականացնել պահեստներում ապրանքանյութական արժեքների պահպանման կանոնների ապահոման նկատմամբ,
  • Վերահսկողություն իրականացնել սրահում առկա տեխնիկական սարքավորումների աշխատանքներին,
  • Ապահովել նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման ապահովում և դրանց կորուստների նվազեցում,
  • Տնօրենը իր աշխատանքի ընթացքում պարտավորվում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և կարգապահություն` պահպաներով Ընկերության կողմից սահմանված վարքագծի կանոնները:

Պահանջներ

  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն կրթություն (Գործարար Կառավարում, կառավարում),
  • Microsoft Office ծրագրի հետ աշխատելու ունակություն,
  • Առաջադրանքների իրականացման ընթացքում ճշգրտություն պահպանելու ունակություն,
  • Դինամիկ միջավայրում աշխատելու պատրաստակամություն և դրական վերաբերմունք։

Հավելյալ նշումներ

Բարձր մրցակցային աշխատավարձ։

Ընկերության մասին
address
Հասցե
Արցախի 49/1
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 93 525922

ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Sports Package
Սպորտային փաթեթ
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում