
Տնօրեն
Էյ Էմ Գրուպ
Նկարագրություն
Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ում առկա է տնօրենի հաստիք։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել ռազմավարական ծրագրեր՝ բիզնես նպատակներին հասնելու և բիզնեսի աճը խթանելու համար
- Իրականացնել ընկերության արդյունավետ կառավարումը՝ սահմանված որակի չափանիշներին համապատասխան
- Ձեռք բերել և պահպանել գործընկերային հարաբերություններ պոտենցիալ հաճախորդների և շահագրգիռ կողմերի հետ
- Վերլուծել կազմակերպության զարգացումն ու իրականացվող գործընթացները
- Ապահովել կազմակերպության կանոնակարգերի և արտադրության ստանդարտների համապատասխանությունը
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ինժեներական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում
- Կառավարման փորձ՝ առնվազն 5 տարի
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- MS Office փաթեթի գերազանց իմացություն, bitrix ծրագրի իմացություն
- Վերլուծական միտք
- Առաջնորդության հմտություններ՝ թիմն արդյունավետ կառավարելու և մոտիվացնելու ունակությամբ
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
- Բիզնեսի աճը խթանելու, ռազմավարական ծրագրեր մշակելու և իրականացնելու ունակություն
- Խնդիրները տեսնելու, լուծելու, որոշումներ կայացնելու ուժեղ հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2
Աշխատանքային օրեր ՝ երկ-շբթ
Աշխատանքային ժամեր՝ 09։00-19:00
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։